|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի` երեկ կայացած զրույցը, որի ընթացքում Լուկաշենկոն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությանը. հայտնում է Русарминфо-ն:
«Հայաստանը դիտարկում է ՀԱՊԿ-ը որպես ռազմական դաշինքին վերաբերող հարցերի քննարկման հարթակ, հարցերի, որոնք վերաբերում են միայն անդամ երկրներին: Կատարվածը խոսում է այն մասին, որ ՀԱՊԿ-ի ներսում կան խնդիրներ, որոնք պետք է լուծել: Ինչ վերաբերում է այդ իրավիճակին, նշեմ, որ դա կոռեկտ չէ»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ավանդական ճեպազրույցի ժամանակ: