|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Հայաստանում գազի սպառման ծավալների նվազումը վկայում է, որ «Գազպրոմ» ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ գազի գինը նվազեցնելու պարագայում: «Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված` ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը»,- ակնկարկել էր նա:
Վարչապետի այս հայտարարությունը հակառակ կողմը կարծես չի շտապում մեկնաբանել:
«Գազպրոմ Արմենիա»-ում առհասարակ հրաժարվեց Yerkir.am-ի հետ խոսել այդ մասին:
Իսկ «Գազպրոմ»-ից, ի պատասխան մեր հարցադրմանը, թե ի՞նչ դիրքորոշում ունեն ընկերությունում, տեսնո՞ւմ են գազի գնի իջեցման հնարավորություն, հայտարարեցին, որ իրենց կողմից պարզապես կոռեկտ չի լինի որևէ կերպ արձագանքել ՀՀ վարչապետի այդ հայտարարությանը: Խորհուրդ տվեցին այդ հարցով դիմել ՌԴ կառավարություն:
Հիշեցնենք, որ «Գազպրոմ»-ի 50%-ից ավելի բաժնետոմսերը պատկանում են պետությանը:
Yerkir.am-ը հարցում է ուղարկել ՌԴ կառավարություն և սպասում է պատասխանի: