կարևոր
871 դիտում, 4 ժամ առաջ - 2025-12-16 12:02
Քաղաքական

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականի հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ իրանական կողմի դիրքորոշման բավական հստակ և միանշանակ ազդանշան է. իրանագետ

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականի հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ իրանական կողմի դիրքորոշման բավական հստակ և միանշանակ ազդանշան է. իրանագետ

Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի երեկվա հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ իրանական կողմի դիրքորոշման։ բավական հստակ և միանշանակ ազդանշան է։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Որպեսզի հասկանալի լինի, թե ով է ազդանշանն ուղարկողը, պետք է ի նկատի ունենալ, որ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը չափազանց բարձր պաշտոնյա է, որի անմիջական մասնակցությամբ և խորհուրդներով  առաջնորդը հատկապես ռազմավարական նշանակության զգայուն հարցերում սահմանում է այն «կարմիր գծերը» և ուղենիշները, որոնց շրջանակում պետք է գործի այդ երկրի ԱԳՆ-ն և ընդհանրապես պաշտոնական դիվանագիտությունը։

Հետևաբար, այս ազդանշանին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ և ուղիղ ու անկեղծ երկխոսության միջոցով փորձել փարատել իրանական կողմի անհանգստությունները, քանի որ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի համար չափազանց կարևոր են անխտիր բոլոր առումներով»։