|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը Թուրքիայում սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիին «վտանգավոր իսլամական» է անվանել և «Մուսուլաման եղբայրներ»-ի անդամ: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, գրում է Washington Post-ը` իր աղբյուրներին հղումով:
Ըստ պարբերականի` արքայազնը, որին շատերը կասկածում են լրագրողի սպանության հետ կապ ունենալու մեջ, նման բան է ասել մի քանի օր առաջ` այն բանից հետո, երբ Էր Ռիադը պաշտոնապես խոստովանեց, որ Խաշուկջին սպանվել է:
Թերթը գրում է, որ արքայազնը զրույցել է ԱՄՆ նախագահի խորրդական Ջարեդ Քուշների և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Ըստ աղբյուրների` Բոլթոնը խոսակցության ընթացքում չի հասկացրել` համաձա՞յն է արքայազնի ասածների հետ, թե՞ ոչ:
Թագավորական ընտանիքի ներկայացուցիչները հերքել են, որ նման զրույց է կայացել: