|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը մահապատիժ կպահանջի սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության մեջ մեղադրվողների համար: Այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Շալյան աշ Շալյանը. հայտնում է ТАСС-ը: Նա հայտնել է, որ մեղադրանք է առաջադրվել 11 անձի, ընդհանուր առմամբ ձերբակալվել է 21 մարդ:
Ըստ դատախազության ներկայացուցչի` Խաշուկջիին սպանելու հրաման տվել է խմբավորման ղեկավարը, որի նպատակն էր լրագրողին Սաուդյան Արաբիա վերադարձնել:
Խաշուկջին երկար տարիներ բնակվում էր ԱՄՆ-ում: Նրա մահը ամերիկյան ԶԼՄ-ները կապում էին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ, որի ու լրագրողի միջև տարաձայնություններ կային: