|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Նոյեմբերի 15-16-ը Անթալիայում կայանալիք G-20-ի գագաթաժողովին մասնակցելու համար Թուրքիա ժամանած Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզը 400 զրահապատ մեքենա է վարձել:
Ըստ Milliyet-ի՝ թագավորին օդանավակայանում դիմավորել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ: Աբդուլազիզին ճանապարհել են Անթալիայի ամենաշքեզ հյուրանոցը:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի թագավորի ժամանումից առաջ 16 հատուկ բեռնատարներով նրա անկողնային պարագաները, բաժակը և անձնական այլ իրեր էին բերվել Անթալիա: Բացի 400 զրահապատ մեքենաներից, թագավորը 1000 հոգանոց պատվիրակության համար վարձել էր 65 Mercedes մակնիշի մեքենաներ: Հայտնում են, որ հյուրանոցի ներսում չտեղավորվելու պատճառով թագավորի վարձած շքեղ մեքենաները կանգնեցվել են հյուրանոցի բաց տարածքում: