|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդելազիզ Ալ-Սաուդը բժշկական հետազոտություն է անցնում Էր-Ռիյադի հիվանդանոցներից մեկում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սաուդյան մամուլի գործակալությանը:
84-ամյա միապետի մոտ ախտորոշվել էր լեղապարկի բորբոքում: Նշվում է, որ կրտսեր եղբայր և թագաժառանգ Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը ժամանակավորապես կկատարի էմիրի «մի շարք պարտականություններ»:
Սալման բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդը Սաուդյան Արաբիայի թագավորն է 2015 թ.-ի հունվարի 23-ից: Դրանից առաջ նա 2011 թվականից ծառայում էր որպես Պաշտպանության նախարար: 1963-2011թթ. Նա եղել է Էր-Ռիյադի նահանգապետը: Նրա նախորդը՝ Աբդուլլահ իբն Աբդել-Ազիզ ալ-Սաուդը, մահացել էր 90 տարեկան հասակում՝ 2015-ի հունվարին: