Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչությունը եկել է այն եզրահանգման, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիին սպանելու հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մահմեդ բեն Սալմանը: Այդ մասին, ըստ ТАСС-ի, գրում է The Washington Post-ը` ԿՀՎ-ում իր աղբյուրներին հղումով:
Ըստ աղբյուրների` սպանությունը չէր կարող տեղի ունենալ առանց նրա իմացության և մասնակցության:
ԿՀՎ-ն ուսումնասիրել է բեն Սալմանի եղբոր`ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Խալեդ բեն Սալմանի զանգերը Խաշուկջիին: Նա ասել է լրագրողին, որ ներկայանա Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն` ամուսնական փաստաթղթերը ստանալու համար, և վստահեցրել, որ նրան վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ լրագրողը տարաձայնություններ ուներ արքայազնի հետ և տեղափոխվել ու աշխատում էր ԱՄՆ-ում: