|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուղղակի ապացույցներ, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը կապ ունի սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության հետ, չկան: Այդ մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օսակայում G20 –ի գագաթնաժողովի շրջանակում մամուլի ասուլիսում. հայտնում է РИА Новости-ն:
«Ոչ ոք դեռ մատնացույց չի արել Սաուդյան Արաբիայի ապագա թագավորին»,- ասել է նա
Թրամփը նաև հիշեցրել է, որ ներկայումս այդ երկրում տվյալ գործով կալանավորվել է 13 անձ:
Հիշեցնենք, որ Խաշուկջին սպանվել է Թուրքիայում 2018-ի հոկտեմբերին: Հիմնական կասկածյալն է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը: