|
Փոխարժեքներ
24 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Ռուսաստանը համաձայնել է աջակցել Թրամփի նախաձեռնությանը՝ Ուկրաինայի հետ հրադադարը մինչև մայիսի 11-ը երկարաձգելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը։
Նա հայտնել է, որ Ռուսաստանը աջակցել է Թրամփի նախաձեռնությանը՝ մինչև մայիսի 11-ը Կիևի հետ «հազարը հազարի դիմաց» գերիների փոխանակում իրականացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք՝ մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարել է հրադադար։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել էր.
«Մենք կրկին զգուշացնում ենք Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին քաղաքը անհապաղ լքելու անհրաժեշտության մասին»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Ռուսաստանին խաղաղ շքերթ չի խոստանում։