|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, յուրաքանչյուր հինգշաբթի թեմի որևէ սրբավայրում կատարվում է միասնական ժամերգություն. տեղեկանում ենք թեմի ֆեյսբուքյան էջից:
««…փարատեա՛, ամենապարգեւ, զամօթական տխրութիւնս…». Սբ. Գրիգոր Նարեկացի
Այսօր, հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի, Տեղերի Սուրբ Աստվածածին հրաշազարդ տաճարում աղոթքի էին մեկտեղվել թեմի հոգևորականները, վանականները, բազմաթիվ ուխտավոր հայորդիներ տարբեր վայրերից՝ միասնաբար աղոթելու անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար։
Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղեց Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Մխիթար քահանա Ահարոնյանը և հորդորեց հավատացյալներին չվախենալ դժվարություններից այլ հավատալ, նշելով.«Բոլոր ժամանակներում հանուն Քրիստոսի և եկեղեցու, հանուն ազգային պատկանելիության Տիրոջը հավատացողները տարատեսակ փորձությունների են ենթարկվել` համբույրներով մատնվել, թիկունքից գանահարվել, աքսորվել։ Տարբեր ժամանակներում քանդվել են եկեղեցիներ, ավերվել խաչքարեր, սակայն անվախ ու անկոտրում մարդիկ երբեք ծնկի չեն եկել»:
Միատեղ ու միասիրտ աղոթքն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով։
Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-ին, Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում»,- նշված է հաղորդագրության մեջ։