կարևոր
1252 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-10 22:37
Հասարակություն

Միասնական ժամերգություն և աղոթք կկատարվի անազատության մեջ գտնվող Արագածոտնի թեմի առաջնորդի համար

Միասնական ժամերգություն և աղոթք կկատարվի անազատության մեջ գտնվող Արագածոտնի թեմի առաջնորդի համար

Արագածոտնի Թեմը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ նոյեմբերի 13-ին, ժամը 18:00-ին Արագածոտնի թեմի Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, բոլոր ազատազրկվածների, հոգևոր դասի, մեր Սուրբ եկեղեցու անսասանության և ամենքի համար:

Արագածոտնի Թեմ

Հասցեն՝ Արագածոտնի մարզ, գ. Տեղեր»։