|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քննարկվել է, սակայն մինչև տարեվերջ այն քիչ հավանական է, պետք է մտածել 2019-ի մասին. ըստ РИА Новости-ի` ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նա նշել է, որ երկու երկրների ղեկավարները դեռ առիթ կունենան հանդիպելու Դուշանբեում` ԱՊՀ գագաթաժողովում, Աստանայում` ՀԱՊԿ նստաշրջանի ժամանակ, իսկ դեկտեմբերին Մոսկվայում նախատեսված է ԵԱՏՄ գագաթաժողով, որը նույնպես հնարավորություն կտա առաջնորդներին խոսելու` թեկուզև կարճ:
Ուշակովը նաև հիշեցրել է, որ Պուտին-Փաշինյան հանդիպումը կայացել է բոլորովին վերջերս: «Այս տարվա ընթացքում նրանք երեք անգամ հանդիպել են, եղել են հանգամանալից քննարկումներ»,- նշել է նա: