|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իսպանական Կատալոնիայի խորհրդարանը հավանության է արժանացրել 2017 թվականին անկախություն ստանալու նախագիծը: Նախագծին կողմ է քվեարկել 72 պատգամավոր, դեմ` 63: Փաստաթղթում պաշոնապես հայտարարվում է «անկախ Կատալոնիայի Հանրապետության» ստեղծմանն ուղղված գործընթացի մեկնարկի մասին: Ըստ նախագծի` Կատալոնիան Իսպանիայի կազմից դուրս պետք է գա 18 ամսում:
Պաշտոնական Մադրիդն արդեն արձագանքել է կատալոնական խորհրդարանաի որոշմանը: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ այդ հռչակագիրը որեւէ հետեւանք չի կարող ունենալ: Նա խոստացել է որոշումը վիճարկել երկրի Սահմանադրական դատարանում:
Նշենք, որ ՍԴ-ին կառավարության հայցը ներկայացնելուց հետո անկախանալու գործընթացը պետք է դադարեցվի` մինչեւ դատարանի որոշման հրապարակումը: