|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կոալիցիա է ստեղծում Հորմուզի նեղուցում պարեկություն իրականացնելու համար. հայտնում է Коммерсантъ-ը:
«Մենք կոալիցիա ենք ստեղծում, որը կապահովի ծովային ուղիների աշխատանքը»,- ասել է նա:
«Նախագահը հստակ հասկացրել է, որ Իրանի հետ պատերազմ չի ցանկանում, մենք ուղղակի ցանկանում ենք, որպեսզի նրանք հրաժարվեն աշխարհով մեկ ահաբեկչական ակտիվությունից»,- ասել է Պոմպեոն:
Հիշեցնենք, որ Ջիբրալթարում օրեր առաջ ձերբակալվել էր իրանական նավթատար նավ: Օրեր անց իրանական կողմը ձերբակալեց բրիտանական նավթատար նավ, որը բախվել էր երկրի ձկնորսական նավի հետ: Թեհրանում ասում են, որ նավի անձնակազմը ազատ կարձակվի միայն հետաքննության ավարտից հետո: