|
Փոխարժեքներ
02 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.26 |
| EUR | ⚊ | € 422.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.2019 |
| GBP | ⚊ | £ 492.92 |
| GEL | ⚊ | ₾ 138.9 |
Իրանը հարձակվել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ հինգերորդ նավատորմի վրա։ Այս մասին հաղորդում է Fars-ը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է, որ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա՝ ոչնչացնելով զենքի պահեստներ։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ «Նասր-2» գործողության երկրորդ փուլում իրանական ռազմածովային ուժերը հրթիռային հարվածներ և անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացրել Բահրեյնի Ջաֆիր ռազմակայանում գտնվող մի շարք օբյեկտների ուղղությամբ՝ ներառյալ զենքի պահեստներ, արբանյակային կապի կենտրոն և ամերիկացի զինծառայողների կացարան։
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր՝ կպատասխանենք Թրամփի հռետորաբանությանը գործողություններով։