|
Փոխարժեքներ
12 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.91 |
| EUR | ⚊ | € 422.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.4144 |
| GBP | ⚊ | £ 494.53 |
| GEL | ⚊ | ₾ 139.71 |
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:
«Միջազգային պայմանագրերի խախտումներին և խաղաղ բնակավայրերում ամբարտավան թշնամու գործած հանցագործություններին ի պատասխան՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը այսօր առավոտյան, անօդաչու թռչող սարքերի հարձակումների նոր ալիքի և «Ամպրոպ» («Thunder») գործողության 17-րդ փուլի շրջանակում, թիրախավորել է Քուվեյթի Ալ-Ադիրի ճամբարում տեղակայված ԱՄՆ «ահաբեկչական բանակի» զինամթերքի պահեստը, ինչպես նաև Ալի Ալ Սալեմ ռազմաբազայում տեխնիկայի և անձնակազմի անգարները»,- նշված է հայտարարության մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է հասցրել Իրանին՝ խոցելով ՀՕՊ օբյեկտներ, հրթիռների և ԱԹՍ-ների պահեստներ։