|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելն ունակ չէ հարվածել Սիրիայում տեղակայված С-300 համակարգերին: Այդ մասին Россия сегодня-ին ասել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին. հայտնում է РИА Новости-ն:
«Ես չեմ կարծում, որ իսրայելցիներն ունակ են որևէ լուրջ քայլի, և ՌԴ-ն իրավունք ունի տեղակայելու С-300 համակարգերը Սիրիայում և պաշտպանելու իր շահերը, հատկապես Իսրայելի` ռուսական օդանավի վրա հարձակումից հետո, դա ՌԴ-ի օրինական իրավունքն է»,- ասել է Լարիջանին` մեկնաբանելով Իսրայելի հայտարարությունն այն մասին, որ երկիրը կհարվածի С-300 համակարգերին: