Միասին կարող ենք
կարևոր
1045 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-08 00:04
Աշխարհ

Իրանը կպատասխանի ԱՄՆ-ին՝ հարվածելով Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող թիրախներին

Իրանը կպատասխանի ԱՄՆ-ին՝ հարվածելով Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող թիրախներին

Իրանական Tasnim լրատվական գործակալությունը, հղում անելով իրազեկված ռազմական աղբյուրին, հայտնում է, որ Թեհրանը պատրաստ է ընդլայնել պատասխան հարվածների թիրախների ցանկը, եթե Դոնալդ Թրամփը կատարի իր սպառնալիքը և հարվածներ հասցնի Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ամերիկյան նախագահի «խելահեղ քայլի» դեպքում հարվածների տակ կարող են հայտնվել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի առանցքային նավթային օբյեկտները։

«Մենք մի քանի «հաճելի անակնկալներ» ենք պատրաստել Թրամփի հնարավոր խելահեղության համար։ Դրանցից մեկը՝ Saudi Aramco-ի նավթային օբյեկտների, Յանբուի նավթային համալիրների և Ֆուջեյրայի նավթամուղն է Իրանի թիրախների ցանկում»,- նշել է աղբյուրը՝ զգուշացրելով, որ ԱՄՆ դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածը կարող է հանգեցնել համաշխարհային նավթային շուկայի փլուզման։ Նրա կանխատեսմամբ՝ նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար մեկ բարելի համար։