|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանցի երեք դիվանագետներ ժամանել են Ջիդդա՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունում Իրանի ներկայացուցչությունը վերաբացելու համար։ 2021 թվականի ապրիլից Թեհրանը և Էր Ռիադը ուղիղ բանակցությունների չորս փուլ են անցկացրել Բաղդադում, որոնց օժանդակել է Իրաքը, և ինչպես նշվում է, առաջընթաց է գրանցվել:
2016 թվականին Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները կտրուկ սրվեցին այն բանից հետո, երբ սաուդյան իշխանությունները մահապատժի ենթարկեցին նշանավոր շիա հոգևորական Շեյխ Նիմր Բաքր ալ Նիմրին և 46 այլ դատապարտյալների, հիմնականում՝ սուննիների: Նրանց բոլորին մեղադրանք էր առաջադրվել ահաբեկչության համար:
Իրանի իշխանությունները խստորեն քննադատել են Էր Ռիադի գործողությունները, միաժամանակ հարձակում է իրականացվել Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան և Մաշհադում հյուպատոսության վրա։ Դրանից անմիջապես հետո Սաուդյան Արաբիան հայտարարեց Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։