Միասին կարող ենք
կարևոր
832 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-29 15:01
Աշխարհ

Իրանը ցույց է տվել Սաուդյան Արաբիայում ոչնչացված ԱՄՆ ՌՕՈւ E-3G Sentry AWACS-ի արբանյակային լուսանկարները

Իրանը ցույց է տվել Սաուդյան Արաբիայում ոչնչացված ԱՄՆ ՌՕՈւ E-3G Sentry AWACS-ի արբանյակային լուսանկարները

Իրանական պաշտոնական տելեգրամյան ալիքները հրապարակել են Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ոչնչացված E-3G Sentry AWACS ինքնաթիռի արբանյակային լուսանկարները՝ մարտի 27-ին Իրանի հարվածից առաջ և հետո։

«Այն չի վնասվել. այն ամբողջությամբ ոչնչացվել է»,- լուսանկարները մեկնաբանում է Clash Report ռեսուրսը։

Ավելի վաղ The Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ-ի և արաբական երկրների պաշտոնատար անձանց, հայտնել էր, որ իրանական հրթիռն ու անօդաչու թռչող սարքը հարվածել են Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ավիաբազային՝ վնասելով ամերիկյան հետախուզական կարևոր ինքնաթիռ և վիրավորելով զինծառայողների։

Հաղորդվում էր, որ վնասված ինքնաթիռների թվում է եղել E-3 Sentry-ն՝ հեռահար նախազգուշացման և կառավարման համակարգը, որն օգտագործվում է մեծ հեռավորությունների վրա հրթիռների, անօդաչու թռչող սարքերի ու ինքնաթիռների հետևելու և իրական ժամանակում մարտի դաշտի իրազեկվածությունն ապահովելու համար։ Ինքնաթիռը կենտրոնական դեր է խաղում օդային գործողությունների համակարգման և սպառնալիքներին արձագանքելու գործում։