|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում կանցկացվեն ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հույս հայտնելով, որ դա «բովանդակալից հանդիպում» կլինի։
Զելենսկին նշել է, որ Կիևն աշխատում է արագ և տևական խաղաղության հասնելու ուղղությամբ:
«Ուկրաինական և ամերիկյան թիմերը վերսկսել են աշխատանքը, և հույս ունենք, որ հաջորդ շաբաթ մենք բովանդակալից հանդիպում կունենանք։ Ուկրաինան խաղաղության է ձգտում պատերազմի հենց առաջին պահից», - նշված է Զելենսկիի հայտարարության մեջ։
Ուկրաինայի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել ավելի մեծ ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որպեսզի վերջինս, այսպես ասած, ընդունի պատերազմն ավարտելու անհրաժեշտությունը։
BBC-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ղեկավարը կլինի թագավորությունում, բայց չի մասնակցի բանակցություններին։
ԱՄՆ-ից հանդիպմանը կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը եւ Մերձավոր Արեւելքում Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը: Ուկրաինայից բանակցություններին կմասնակցի Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն իր հերթին ասել է, որ ամերիկյան թիմը ցանկանում է քննարկել խաղաղության հիմնական դրույթները՝ փորձելով վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին: