|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Նիդերլանդները միավորվել են՝ եվրոպական տարածքում SARS-CoV-2-ի դեմ պատվաստանյութի արտադրությունն արագացնելու նպատակով. այս մասին գրում է Deutsche Welle-ն, նշելով՝ ըստ Նիդերլանդների առողջապահության նախարարության՝ Եվրոպայի 4 խոշորագույն տնտեսությունները համատեղ դիտարկում են տարբեր խոստումնալից նախաձեռնություններ և բանակցում դեղագործական տարբեր ընկերությունների հետ։
Դաշինքի անդամներն այն կարծիքին են, որ բարեհաջող արդյունքի համար անհրաժեշտ են համատեղ ներդրումներ և ռազմավարություն։
ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ ներկայումս ողջ աշխարհում իրականացվում է հակակորոնավիրուսային ավելի քան 130 պատվաստանյութի մշակում։ Դրանցից առնվազն 10-ը գտնվում են կլինիկական փորձարկումների փուլում։