կարևոր
1030 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-25 21:09
Հասարակություն

Ավտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է

Ավտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 240-րդ կմ հատվածում, Հալիձոր բնակավայրի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել քարերին, հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորներից մեկը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, որպես պայմանագրային զինծառայող։