կարևոր
877 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-27 18:15
Հասարակություն

70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվել. վիրավորներից մեկն անչափահաս է

70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվել. վիրավորներից մեկն անչափահաս է

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 05։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 70-ամյա Ավետիք Մ.-ն իր վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով Գավառ համայնքի H-39 ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 46-ամյա Վարդան Ա.-ն և 17-ամյա Ա. Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։