|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, Շիրակամուտ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Լոռու մարզի բնակիչներ 20-ամյա Վաչիկ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 59-ամյա Արտակ Ղ․-ի վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները, Արտակ Ղ․-ի ուղևոր Նարինե Հ․-ն, Վաչիկ Գ․-ի ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 47-ամյա Քրիստինե Մ․-ն և 17-ամյա Լ․ Գ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։