կարևոր
943 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-28 19:42
Հասարակություն

Մարտունիում հրդեհ է բռնկվել «Jeep Compass»-ում

Մարտունիում հրդեհ է բռնկվել «Jeep Compass»-ում

Այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պռոշյան փողոցում այրվում է «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։