|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ֆրանսիայում ընթանում են զանգվածային բողոքի ցույցեր՝ ուղղված խնայողության միջոցառումներին և կառավարության առաջարկած բյուջեին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելի տեղի ԶԼՄ-ներին։
Արհմիությունների տվյալներով՝ ամբողջ երկրում սպասվում է մինչև 250 բողոքի ցույց, որոնց կմասնակցի մինչև 350,000 մարդ։ Ոստիկանությունը մինչ այժմ հաշվել է 85,000 մասնակից՝ բացառությամբ Փարիզի։
Մայրաքաղաքում ցուցարարները ջահերով ներխուժել են Tesla-ի ավտովաճառքի կենտրոն՝ վանկարկելով «Մենք ատում ենք միլիարդատերերին» և թափահարելով դրոշներ: Քաղաքում կայանալիք բողոքի ցույցերին սպասվում է մինչև 40,000 մարդու մասնակցություն:Ցույցեր են սկսվել նաև Մարսելում, Նանթում, Բորդոյում և Այաչչոյում, իսկ նախատեսված են նաև Լիոնում, Բրեստում, Ռենում, Մոնպելյեում, Ստրասբուրգում, Դիժոնում և Լիլում։