|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվան և Բաղդադը պատրաստվում են համագործակցության հուշագիր ստորագրել խաղաղ կիրառման նպատակներով միջուկային տեխնոլոգիաների շուրջ:
Այս մասին ՌԻԱ Նովոստիի թղթակցին տված հարցազրույցում ասել է Իրաքում ՌԴ դեսպանատան տնտեսական խորհրդական Իլյա Լոբովը։
«Նախապատրաստական աշխատանքներ են տարվում խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման համար»,- ասել է դիվանագետը՝ նշելով, որ կողմերը քննարկում են նաև կրթության ոլորտում համագործակցությունը:
Նրա խոսքով, Իրաքը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական միջուկային էներգիայի նկատմամբ: Կողմերը 1975 թվականին ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում վերսկսել են բանակցային գործընթացը՝ այս ոլորտում գործընկերություն հաստատելու համար։