|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարները Տոկիոյում հուշագիր են ստորագրել՝ անվտանգության եռակողմ համագործակցության համաձայնագրի շրջանակում՝ հայտարարելով դրա ուժի մեջ մտնելու մասին։ Այս մասին նշված է ԱՄՆ ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ այն ինստիտուցիոնալացնում է եռակողմ անվտանգության համագործակցությունը պաշտպանական գերատեսչությունների միջև, ներառյալ՝ բարձր մակարդակի քաղաքական խորհրդատվությունները, տեղեկատվության փոխանակումը, եռակողմ զորավարժությունները և պաշտպանական փոխանակումները՝ նպաստելու համար Կորեական թերակղզում, Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և այդ սահմաններից դուրս խաղաղությանն ու կայունությանը:
Երեք երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են էլ զարգացնել համագործակցությունը՝ արդյունավետորեն լուծելու համար տարածաշրջանային մարտահրավերները, դիմակայելու համար սադրանքներին և սպառնալիքներին: