|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրաքը Ռուսաստանի հետ քննարկում է Ս-300 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու հնարավորությունը. հաղորդում է INA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության և պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Մոհամմադ ալ Հայդարի հայտարարությունը:
«ՀՕՊ զորքերի հրամանատարի գլխավորած իրաքյան պատվիրակությունը այցելել է Ռուսաստան՝ քննարկելու Ս-300 ՀՕՊ համակարգերի ձեռք բերման պայմանագիրը»,- ալ Հայդարի հայտարարությունից մի հատված է մեջբերում INA-ն:
Նա միաժամանակ նշում է, որ այս պահին «այս թեմայի քննարկումը կասեցված է»:
Ալ Հայդարը շեշտել է, որ «Իրաքն արդեն պայմանագրեր ունի Ռուսաստանի հետ զրահապատ բրիգադի վերազինման համար», ապա՝ հավելել, որ «իրաքցիները ռուսական զենքի, հատկապես՝ զրահատեխնիկայի օգտագործման փորձ ունեն»: