19 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 418.04 |
GBP | ⚊ | 488.12 |
GEL | ⚊ | 147.13 |
RUB | ⚊ | 4.21 |
USD | ⚊ | 392.6 |
Ադրբեջանական բանակի տրանսպորտային ինքնաթիռը, որն օգտագործվում է ռազմական տեխնիկա տեղափոխելու համար, թռիչք է կատարել Հորդանան և 5 ժամից հետո վերադարձել Ադրբեջան։ Այս օդանավակայանն այն օդանավակայաններից է, որտեղ ՆԱՏՕ-ն զգալի քանակությամբ ռազմական զինամթերք է ուղարկել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին ՀՀ ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը հայտարարել էր, որ Հայաստանը դադարեցրել է հորդանանյան ընկերության հետ զենքի մատակարարման պայմանագիրը, քանզի ընկերությունը չէր կատարել իր պարտականությունները:
Փաստաթղթից դատելով՝ պաշտպանության նախարարության և Jadara Equipment & Defence Systems Co ընկերության միջև համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի օգոստոսի 6-ին, և նույն տարվա ընթացքում ընկերությունը պետք է կատարեր պատվերը։ Հաշվի առնելով համաձայնագրի պահանջների խախտումը՝ ՊՆ-ն հոկտեմբերի 10-ին միակողմանիորեն խզել է պայմանագիրը։ Բացի այդ, հորդանանյան ընկերությունը պարտավոր է այդ ծանուցումը ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում վճարել 23 մլն դրամի (շուրջ 57,5 հազար դոլար) տուգանք: