կարևոր
562 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-19 18:14
Աշխարհ

Զենք փոխադրող ադրբեջանական Silk Way-ը 2025 թ-ին մոտ 60 թռիչք է իրականացրել դեպի Իսրայել

Զենք փոխադրող ադրբեջանական Silk Way-ը 2025 թ-ին մոտ 60 թռիչք է իրականացրել դեպի Իսրայել

Նոյեմբերին Բաքվում կայացած շքերթի ժամանակ Ադրբեջանը ցուցադրեց նոր ստացած սպառազինությունը, այդ թվում՝ Իսրայելից։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան:

Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way–ը 2025 թվականին առնվազն 57 թռիչք է կատարել դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ։

Sputnik Արմենիայի հաշվարկներով՝ Silk Way–ի բեռնատար ինքնաթիռներն առնվազն 43 թռիչք են իրականացրել դեպի «Ռամոն» օդանավակայան (Էյլաթից 18 կմ հեռավորության վրա)։

Առնվազն 6 թռիչք իրականացվել է «Օվդա» օդանավակայան, ևս 8-ը՝ դեպի Թել Ավիվ։

Նախկինում զենքի հետ կապված գրեթե բոլոր թռիչքներն «Օվդա» էին, քանի որ հենց այնտեղից էր թույլատրված պայթյունավտանգ նյութերի տեղափոխումը։

Սակայն ամենայն հավանականությամբ` այս տարի երթուղին փոխվել է դեպի «Ռամոն», որը նույնպես անապատում է գտնվում։

Մի կողմից միանշանակ պնդել չի կարելի, որ բոլոր թռիչքների դեպքում զենք կամ ռազմական նշանակության ապրանքներ են տեղափոխվել։

Մյուս կողմից էլ հնարավոր է` Գազայի պատերազմի ժամանակ Ադրբեջանը զինամթերքի մի մասը ժամանակավորապես վերադարձրել է Իսրայելին։

Միևնույն ժամանակ 2025 թվականի նոյեմբերին Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Ադրբեջանը ցուցադրեց ինչպես իսրայելական այնպիսի զենք, որի մատակարարումների մասին արդեն հայտնի էր, այնպես էլ որոշ նմուշներ, որոնք ցուցադրվում էին առաջին անգամ։ Օրինակ՝ իսրայելական Elbit Systems ընկերության PULS մոդուլային հրթիռային համալիրները կամ Rafael ընկերության Ice Breaker թևավոր հրթիռները։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: