Փոխարժեքներ
17 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.94 |
EUR | ⚊ | € 453.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6143 |
GBP | ⚊ | £ 522.45 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ադրբեջանը տեխնիկայի կամ զինամթերքի հերթական խմբաքանակն է ստացել, այդ մասին են վկայում «Silk Way» ավիաընկերության թռիչքներն ու նախկինում կնքված ռազմական պայմանագրերը, որոնք ուսումնասիրել է Sputnik Արմենիան։
Ուշագրավ են հատկապես Իլ- 76ՏԴ-90ՎԴ ինքնաթիռի վերջին թռիչքները։
Հայտնի է, որ Իսրայելը Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական երկրներից է։ Օրերս «Silk Way»-ի բեռնատար օդանավը Բաքվից ուղևորվել է Թել Ավիվ։ Բայց վերջին ամիսներին ավիաընկերության ինքնաթիռները հատկապես ակտիվ մեկնում են Էյլաթ (Իսրայելի ամենահարավային քաղաքը)։
Միաժամանակ տեղեկություններ կային, որ, հաշվի առնելով Գազայում ՑԱԽԱԼ-ի ռազմական գործողությունները, Բաքուն մատակարարված զենքի մի մասը ժամանակավորապես հետ է ուղարկում Իսրայել։
Նշված ինքնաթիռը Թել Ավիվից ուղևորվել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ։ Կարճ ժամանակ մնալով մայրաքաղաքի օդանավակայանում՝ օդանավն ուղևորվել է երկրի ամենամեծ ավիաբազա՝ «Բատայնիցա» (մայրաքաղաքից ոչ հեռու)։ Այստեղ է գտնվում նաև ավիատեխնիկայի ստուգման/փորձարկման կենտրոնը։
Դրանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու գտնվում է «Նիկինչի» զորավարժարանը, որտեղ անցկացվում են NORA-B52 հրետանային ինքնագնաց կայանքի փորձարկումները։ 2024 թվականի սկզբին Ադրբեջանը Սերբիայից հենց 48 միավոր NORA հրետանային ինքնագնաց կայանք էր գնել (արտադրում է «Yugoimport-SDPR» ընկերությունը)։
Ինքնաթիռի հաջորդ կանգառը եղել է Չեխիայում՝ Օստրավայի օդանավակայանում։ Օստրավայից ոչ հեռու գտնվում է չեխական «Excalibur Army» պաշտպանական ընկերության գործարանը, որը DITA 155 մմ-անոց հրետանային ինքնագնաց կայանքներ է արտադրում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։