|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման տոնը։
Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Ս. Կույս Մարիամին նվիրված տոներից է Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնը, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները ոգեկոչում են նոյեմբերի 21-ին: Ըստ ավանդության` երեք տարին լրանալուց հետո, Տիրամոր աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը:
Տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որ կառուցել է Հուստինիանոս կայսրն Աստվածածնի պատվին հին հրեական տաճարի տեղը, Մորիա բլրի վրա: Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թվականին նոյեմբերի 21-ին: 638 թվականին հետո, երբ Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվում է մուսուլմանական մզկիթի, տոնակատարությունը տարածվում է ողջ քրիստոնյա աշխարհով մեկ: Աստվածածնի ընծայման տոնը Հայ Եկեղեցի մուտք է գործել ԺԸ դարում:
Երեքամյա Ս. Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է: