|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Արաղչին կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին ստեղծել կոլեկտիվ անվտանգության մեխանիզմներ առանց ԱՄՆ-ի մասնակցության։
«Իրանի դեմ 40-օրյա պատերազմի փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում միայն անկայունություն և պառակտում է առաջացնում», - ասել է Իրանի արտգործնախարարը Օմանի սուլթանի հետ հանդիպման ժամանակ։
«Տարածաշրջանային պետությունները պետք է կառուցողական և պատասխանատու մոտեցում ցուցաբերեն իրենց սեփական անվտանգության մեխանիզմների մշակման հարցում՝ զերծ Վաշինգտոնի միջամտությունից»,-ասել է արտգործնախարարը։
Հիշեցնենք՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 24-ին սկսել է դիվանագիտական շրջագայությունը, որի ընթացքում կայցելի Պակիստան, Օման և Ռուսաստան։