|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների վերսկսումը կարող է դուրս գալ Մերձավոր Արևելքի սահմաններից։ Ինչպես հաղորդում է «Fars» գործակալությունը, այս մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր էր համարել, որ Միացյալ Նահանգները կարող է Իրանի վրա նոր հարձակում սկսել արդեն առաջիկա ուրբաթ կամ դրան հաջորդող օրերին:
«Եթե Իրանի դեմ ագրեսիան կրկնվի, ապա տարածաշրջանային պատերազմն այս անգամ դուրս կգա Մերձավոր Արևելքի սահմաններից։ Մեր ջախջախիչ հարվածները ձեզ (ԱՄՆ-ին և Իսրայելին. խմբ.) կթաղեն գետնի տակ՝ այնպիսի տեղերում, որոնք դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել», - նշվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։