կարևոր
1081 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-25 20:16
Աշխարհ Քաղաքական

Մերձավոր Արևելքում լարվածության սրացումն արդեն արձագանք է գտնում նրա սահմաններից դուրս. Արմեն Գևորգյան

Մերձավոր Արևելքում լարվածության սրացումն արդեն արձագանք է գտնում նրա սահմաններից դուրս. Արմեն Գևորգյան

«Մերձավոր Արևելքումլարվածության սրացումն արդեն արձագանք է գտնումնրա սահմաններից դուրս։ Այս իրադարձություններըուղղակի սպառնալիք են ներկայացնում Հարավային Կովկասիհամար»։ Այս մասին ԵԽԽՎ երրորդ մասի նստաշրջանում «Համաշխարհայինխաղաղությունը՝ վտանգված. Գազայում մարդասիրական աղետիդադարեցումը և Մերձավոր Արևելքում լայնածավալհակամարտությանլուծումը» թեմայով հրատապ ընթացակարգով քննարկմանժամանակ ասել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը։

«Հայաստանի աշխարհաքաղաքական պատմության վերջին 5 տարիները ցույց են տալիս, որ միջազգային ինստիտուտները կորցնում են իրենց հեղինակությունը, համընդհանուր նորմերը կորցնում են իրենց արդիականությունը, ազգային սահմանները կորցնում են իրենց կայունությունը, և, վերջին հաշվով, յուրաքանչյուր երկիր ստիպված է ունենալ գոյատևման սեփական ռազմավարությունը։

Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հակամարտությունը ցույց տվեց գործընկերության գործոնի կարևորությունը և հարաբերություններում վստահության արժեքը։ Ցավոք, այսօր Հայաստանի համար դրանք մարտահրավերներ են։ Երբ խոսում ենք արժեքների մասին, մենք դառնում ենք եվրոպամետ։ Բայց երբ անհրաժեշտ է դիմակայել ռիսկերը և լուծել հակամարտությունները, դառնում ենք առավել լայն Մերձավոր Արևելքի իրականմասը, և այդ ժամանակ գործում են խաղի բոլորովին այլ կանոններ։ Լավատեսական ակնկալիքները չեն կարող դիմագրավել տեղում առկա վտանգներին։

Ի տարբերություն մեր կազմակերպության, վերջերս Իսլամական համագործակցության կազմակերպությունն ընդունեց բացահայտ հակահայկական բանաձև, որը կրոնը զենք է դարձնում հայկական մշակութային ժառանգության և քրիստոնեական ինքնության դեմ: Եվրոպայի խորհուրդը պահպանում է դիվանագիտական  լռություն և հավասարակշռված մոտեցում հայ-ադրբեջանական հարաբերություններում՝ խուսափելով խոսել բարոյական հստակությամբ և քաղաքական վճռականությամբ: Միևնույն ժամանակ, եվրոպական կառույցները Հայաստանին մղում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում ընդունել այսպես կոչված համարձակ փոխզիջումներ, որոնք, ի վերջո, կխաթարեն Եվրոպայի երկարաժամկետ կայունությունը:

Պարոն նախագահ,

Մերձավոր Արևելքի գլոբալ տարածաշրջանում այսօր Հայաստանի համար ամենամեծ աջակցությունը կլինի չխոչընդոտել ավանդական գործընկերությունների ամրապնդմանն ուղղված նրա ջանքերը և չդնել նոր աշխարհաքաղաքական կախվածությունների մեջ: Պատմականորեն և օբյեկտիվորեն հաստատված աշխարհաքաղաքական կապերից հրաժարվելու հարկադրանքը Հայաստանին միայն ավելի խոցելի կդարձնի և դուռ կբացի նոր ագրեսիայի համար»,–իր ելույթում մասնավորապես ասել է Արմեն Գևորգյանը։