Փոխարժեքներ
27 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատումը կամ լարվածության սրացումն արդիական չէ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ ներկայումս շարունակվում են երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ աշխատանքները։
«Երբեմն խաղաղության համաձայնագրերը ստորագրվում են միայն ձևականորեն՝ առանց իրական խաղաղություն բերելու։ Հարավային Կովկասի դեպքում իրավիճակը այլ է. այստեղ իրական խաղաղություն է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատումը կամ լարվածության սրացումն օրակարգում չեն։ Մնացել են միայն առանձին վիճելի կետեր, ինչը միանգամայն բնական է։ Դիվանագիտությունն ու երկխոսությունը հենց դրա համար են», - հայտարարել է Հաջիևը։