|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թշնամի երկրից Հայաստան է տեղափոխվում վերջին 3 օրվա ընթացքում ռուսական ցորենի 2-րդ խմբաքանակը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Այսօր Բիլաջարի երկաթուղային կայարանից մեկնում է 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացք, որը ռուսական հացահատիկը Վրաստանի տարածքով տարանցմամբ կհասցնի Հայաստան։
Փոխադրվող հացահատիկի ընդհանուր զանգվածը կազմում է 1023 տոննա։
Գնացքը Բեյուք-Քյասիկ երկաթուղային կայարանով կանցնի Վրաստանի տարածք, որտեղից կշարունակի ճանապարհը դեպի Հայաստան։
Հիշեցնենք, որ վերջին անգամ 7 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը, որը տեղափոխում էր 488 տոննա ռուսական հացահատիկ, Ադրբեջանի տարածքով Հայաստան էր մեկնել մարտի 9-ին։