|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան օրվա առթիվ: Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:
«Ձեր ամբողջ կյանքը քրիստոնեական եկեղեցուն և հայ ժողովրդին բարձր ծառայության, նվիրումի և անսահման հավատարմության օրինակ է», - ասված է շնորհավորական ուղերձում:
«Ձեր անհոգնում հովվապետական գործունեությունը, իմաստուն առաջնորդությունն ու հավատարմությունը ավանդական արժեքներին խոր հարգանք են վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից շատ հեռու», - ընդգծել է Բելառուսի առաջնորդը:
Ալեքսանդր Լուկաշենկոն Գարեգին Երկրորդին մաղթել է քաջառողջություն, անսպառ էներգիա և հաջողություններ:
Հասանելի է