|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեքշաբթի, 4 ապրիլ 2023-ին, Արամ Ա. կաթողիկոսին այցելեցին Սոցիալ դեմոկրատ հնչակեան կուսակցութեան (ՍԴՀԿ), Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (ՀՅԴ) եւ Ռամկավար ազատական կուսակցութեան (ՌԱԿ) ներկայացուցիչները: Հանդիպման գլխաւոր նիւթը 24 ապրիլին Հայոց ցեղասպանութեան ոգեկոչումն էր:
Յայտնենք, որ այս տարի երկու հիմնական նախաձեռնութիւններ պիտի ներառէ ապրիլեան ոգեկոչումը.
ա) 23 ապրիլի երեկոյեան Անթիլիասի մայրավանքին մէջ ժողովրդային հաւաք:
բ) 24 ապրիլի առաւօտեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ Ս. եւ անմահ պատարագ եւ Սրբոց Նահատակաց յուշարձան-մատրան առջեւ Բարեխօսական կարգ: