|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Գորիսի գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը կմասնակցի հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը։
«Առաջիկայում կայանալիք ընտրություններին «Հայաստան» դաշինքը չի մասնակցում։ Գորիս համայնքում ունենք այլ ձեւաչափով մասնակցություն։ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որի անդամն է նաեւ Առուշ Առուշանյանը, այս պահին համագործակցում է «Ազգային օրակարգ» կուսակցության հետ․ ստեղծվում է «Առուշ Առուշանյան» դաշինքը։ Հաշվի առնելով այն, թե ինչպիսի աշխատանք է իրականացրել իր համայնքում, թե ինչպիսի մեծ հեղինակություն եւ հարգանք է վայելում նա Գորիսում, ես հույս եմ հայտնում, որ կկարողանա հաղթել՝ անկախ այն հանգամանքից, որ շարունակում է գտնվել կալանքի տակ»,- ասաց Գրիգորյանը։
Կապան համայնքում «Հայաստան» դաշինքը դեռեւս չունի ընտրություններին մասնակցելու վերջնական որոշում։ «Այս առնչությամբ լրացուցիչ հանդես կգանք՝ ըստ անհրաժեշտության»,- նշեց պատգամավորը։
Լ․Ս․