|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Չինական Սիչուան նահանգում գրանցվել է H5N6 տեսակի թռչնագրիպի բռնկում. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Չինաստանի գյուղատնտեսության նախարարության հայտարարությանը հղումով:
Բարձր ախտածին գրիպի բռնկումը տեղի է ունեցել Սիչուն գավառի ֆերմաներից մեկում։ Ֆերմայում ապրող 2497 թռչուններից վարակվել ու սատկել է 1840-ը։
Մարդկանց հիվանդացության դեպքեր դեռևս չեն հայտնաբերվել: Տեղի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում՝ վիրուսի տարածումը կանխելու համար։