|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փետրվարի 23-ի երեկոյան իսրայելական Բեեր Շեւա քաղաքը հրետակոծվել է Գազայի հատվածից. քաղաքի վրա երկու «Գրադ» է ընկել: Զոհերի եւ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան:
Այդ կապակցությամբ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ ՄԱԿ-ում իսրայելական առաքելությանը հրահանգ է տվել բողոք-դիմում պատրաստել ու ներկայացնել Անվտանգության խորհրդին եւ Գլխավոր ասամբլեային:
Իհարկե, Իսրայելը դրանով չի բավարարվել: Պաղեստինյան աղբյուրների տեղեկացմամբ` գիշերը իսրայելական օդուժը ռմբակոծել է Գազայի հատվածը: Հարվածն ուղղված է եղել Բեեր Շեւան հրետակոծած «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբի գրոհայիններին, որոնցից երեքը վիրավորվել են: Օդային հարձակման են ենթարկվել նաեւ ՀԱՄԱՍ-ի «Իզ ադ Դին ալ Քասամ» ռազմականացված խմբավորման կենտրոնները: