|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է նախկին արտգործնախարար եւ երկար տարիների իր մրցակից Ցիպի Լիվնիի հետ կոալիցիոն համաձայնագիր ստորագրելու մասին. հայտնում է «Ռիա Նովոստին»:
Լիվնիի հիմնական դերակատարությունը պաղեստինցիների հետ ընդհատված բանակցությունների վերսկսմանը նպաստելն է: Նա լինելու է Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության ղեկավարած կառավարության բանակցությունների խոսնակը: Համարվում է, որ իսրայելական քաղաքական այս ուժերի միջեւ կնքված համաձայնությունը իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերսկսման համար ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ երկու ամիս անց տարածաշրջան կատարելիք այցից առաջ նպաստավոր նախապայման է:
Պաշտոնական բանակցություններն ընդհատվել էին 2010 թվականից: Բենիամին Նեթանյահուն հաղթանակ էր տարել հունվարին անցկացված խորհրդարանական ընտրություններում, բայց՝ ոչ մեծամասնական ձայներով: