կարևոր
907 դիտում, 47 րոպե առաջ - 2026-08-14 23:05
Հասարակություն

Խոշոր վթար՝ «Յուվայի» կամրջի վրա. կամրջի երկաթե ճաղավանդակը կոտրվել է

Խոշոր վթար՝ «Յուվայի» կամրջի վրա. կամրջի երկաթե ճաղավանդակը կոտրվել է

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը

18։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Շահումյան գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Յուվայի» կամրջի վրա բախվել են «Rox» և «ՎԱԶ 2121» մակնիշների ավտոմեքենաները։  

Կամրջի երկաթե ճաղավանդակը կոտրվել է, բարեբախտաբար, «ՎԱԶ 2121»-ը 10 մետր բարձրությունից վայր չի ընկել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տուժած կա, մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։