|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի մայթեզրի երկաթե ճաղերին, կոտրել այն, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով, կոտրել խաչմերուկում տեղադրված Ազատության պողոտա-Բաբայան փողոց-Կասկադ համալիր ցուցանակը, ապա առաջ ընթացել, բախվել ծառին, կոտրել երկաթե սյունը ու հայտնվել մայթին՝ կանգառի մոտ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է հիվանդանոց։
Քննչական բաժինը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վիրավորը վարորդն է։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։