|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են Nissan և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
shamshyan.com-ի հաղորդմամբ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել քաղաքացիներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքությունը, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կրպակին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կրպակատիրոջն էլ նյութական վնաս է պատճառվել։