|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ժամը 8:00-ի սահմաններում 54 համարի երթուղայինը, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել Աբովյան փողոցում գտնվող թերթի կրպակին: Այս մասին տեղեկացնում է դեպքի վայրում գտնվող Yerkir.am-ի թղթակիցը:
Ըստ նրա, բարեբախտաբար, ուղեւորները չեն տուժել, թեթեւ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել կանգառում կանգնած մի քաղաքացի:
Տեղում է Ճանապարհային ոստիկանությունը, նաեւ՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նշենք, որ ավտոբուսը պատկանում է «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ին: